ԱԻՄ-ը առաջարկում է ի դեմս նոր նախագահի՝ մերժել կրեմլյան կադրերին (տեսանյութ)

ԱԻՄ կուսակցությունը կոչ է անում հանրությանը մարտի 2-ին՝ ժամը 10:00-ին, սև դրոշներով հավաքվել ԱԺ դիմաց և թույլ չտալ, որ Սահմանադրությունը կոպտորեն խախտվի:

«Իրենք և´ Սահմանադրությունը խախտեցին ժամանակին՝ բարեփոխում անելով, իրենց իսկ «բարեփոխված» Սահմանադրությունը նորից խախտում են: Այս Սահմանադրության կեղծումը և կեղծիքներով նոր նախագահ նշանակելը կաթիլ-կաթիլ հավաքվել է տարիների ընթացքում, կեղծված մյուս ընտրությունների համագումարն է սա»,- ասում է ԱԻՄ նախագահության անդամ Գագիկ Սարուխանյանը: Նա տարբերություն չի տեսնում Ալիևի (որը հայտարարություններ արեց հայկական հողերի վերաբերյալ), և ազգի հանդեպ կեղծիքներ թույլ տվողի միջև:

Խոսելով նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին՝ ԱԻՄ նախագահության մեկ այլ անդամը՝ Արկադի Վարդանյանը, իր հիասթափությունն արտահայտեց «Չորրորդ Հանրապետության 1-ին նախագահ» արտահայտության առիթով՝ նշելով, որ սա հոգեբանորեն մարդկանց նախապատրաստում է ունենալ նաև 5-րդ Հանրապետություն՝ գաղութացումից հետո: «Նման մարդը կամ տխմար է, կամ լրտես»,- նշեց բանախոսը:

Գագիկ Սարուխանյանը նախագահի նոր թեկնածուին դիտարկում է «կրեմլյան կաթսայից» և առաջարկում է մերժել կրեմլյան կադրերին: