Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի քանի տասնյակ գիրք՝ Մոսուլի ավերված գրադարանին ԵՊՀ-ից (տեսանյութ)

Հասարակություն
girq-1

Այսօր  Երևանի պետական համալսարանը արաբագիտության ամբիոնի հետ համատեղ մի քանի տասնյակ գրքեր նվիրեց Մոսուլի համալսարանի գրադարանին։ Այս խորհրդանշական նվիրատվությամբ փորձ արվեց ևս մեկ անգամ շեշտելու  հայ ժողովրդի պատրաստակամությունը բարեկամ արաբ ժողովրդին օգնելու հարցում։ 2014 թվականից Իրաքի Մոսուլ քաղաքը գտնվում էր Իսլամական պետության խմբավորման վերահսկողության տակ։ 2017 թվականին այն ազատագրվեց, սակայն պարզ դարձավ, որ քաղաքի շատ կարևոր նշանակություն ունեցող հաստատություններ հիմնովին ավերվել են, այդ թվում համալսարանի գրադարանի հարուստ ֆոնդը՝ բացառիկ գրքերով և ձեռագրերով։ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ գրադարանին և Մոսուլ քաղաքին  հասցրած ցավը իհարկե սրանով չի ապաքինվում և խոհրդանշական մի քանի տասնյակ գրքերը պարզապես կաթիլ են ծովում։ «Մեր բազում տառապանքներով անցած ժողովրդի վերաբերմունքն է տառապյալ մեկ այլ ժողովրդի հանդեպ, որը հիմա գտնվում է այս վիճակում։ Հիշելով, որ այդ ժողովուրդը մեր տարաբախտ տարիներին օգնության ձեռք է մեկնել հազարավոր հայերի իր գրկում՝ տալով օթևան, աշխատանք, փրկելով սովից»,- ասած ԵՊՀ ռեկտորը Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալիա ալ-Րաբիդին։ Նա հիշեց հայ և արաբ ժողովուրդների դարավոր բարեկամության մասին։ «Մոսուլի գրադարանի համար սրանք շատ թանկ և կարևոր նվերներ են։ Ուսանողների պատրաստած ֆիլմը Մոսուլի գրադարանի մասին ինձ իրոք շատ հուզեց։ Շատ շնորհակալ ենք թե՛ ԵՊՀ ռեկտորին, թե արաբգիտության ամբիոնի դասախոսներին, և թե՛ ուսանողներին՝ այս գեղեցիկ նվիրատվության համար։ Հուսանք՝ կարճ ժամանակ անց Մոսուլի համալսարանի ուսանողները կվերադառնան իրենց դասերին, իսկ բնակիչները իրենց լքված տները»,- նշեց Ալիա ալ-Րաբիդին։ Մոսուլի համալսարանի գրադարան այսօր ուղարկվեց  հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով մի քանի տասնյակ գրքեր,  որոնք տպագրվել էին ԵՊՀ-ի կողմից։