Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախընտրական օրակարգ ստեղծելու փորձերը կեղծ են ու անհիմն. Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov-2

Էդուարդ Շարմազանովի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

  Հարգելի խորհրդարան        Մեր երկիրը աստիճանաբար անցում է կատարում դեպի ամբողջական խորհրդարանական համակարգ, որի արդյունքում ավելի է հստակեցվում իշխանության տարանջատումը, ավելանալու է խորհրդարանական վերահսկողությունը և քաղաքական բազմակարծությունը:        Այս համակարգը հնարավորություն է տալիս խորացնել ժողովրդավարական արժեքները և մարդու իրավունքների պաշտպանությունը: Այն ոչ թե վարչապետական կամ սուպերվարչապետական, այլ բացառապես խորհրդարանական համակարգ է, որտեղ խորհրդարանը ունի վերահսկողական գործիք գործադիրի նկատմամբ:       Հարգելի գործընկերներ, չնայած որոշ գործիչների փորձի`մեր երկրում փոխանցել նախընտրական տրամադրություններ, հարկ եմ համարում նշել, որ  համապետական ընտրությունները մեր երկրում տեղի են ունեցել անցյալ տարի ապրիլին, որի արդյունքում էլ ձևավորվել են թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը: Հետևաբար, նախընտրական օրակարգ ստեղծելու փորձերը կեղծ են ու անհիմն, քանի որ Հայաստանի քաղաքացիները մինչև 2022 թվականը ձևավորել են իշխանություն:       Հարգելի խորհրդարան, քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից մեկը անվտանգության մարտահրավերներն են, որի մասին ելույթ ունեցավ նախագահ Սարգսյանը Մյունխենի անվտագության  համաժողովում: Իր «մյունխենյան թեզիսներում» նախագահ Սարգսյանը նշեց.
  1. Հայաստանը աշխարհաքաղաքական շահերի ոչ թե հակադրման, այլ համադրման կողմնակից է,որի արդյունքում թե՛ ԵԱՏՄ անդամն ենք և թե՛ գործընկերային համաձայնագիր ենք կնքել Եվրոպական միության հետ:
  2. Թուրքիան և Ադրբեջանը հանդիսանում են մեր տարածաշրջանի անվտագության հիմնական սպառնալիքները:
  3. Ադրբեջանի ղեկավարի անպատասխանատու հայտարարությունները ավելի վտանգավոր են դառնում միջազգային հանրության լռության ֆոնին: Այլ կերպ ասած`քաղաքակիրթ աշխարհի անտարբերությունը հղի է լուրջ հետևանքներով
  4. Հայ-թուրքական հարաբերություններում ցանկացած նախապայման անընդունելի է :
  5. Հելսինկյան սկզբունքները հավասարազոր են, և որևէ սկզբունք չի կարող ավելի լինել, քան ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքը:
      Այսպիսով, «մյունխենյան թեզիսները» վերահաստատեցին, որ Հայաստանը շարունակելու է իր ավանդը ներդնել տարածաշրջանային խաղաղության և կայունության գործում և միևնույն ժամանակ մեր երկիրը շարունակելու է մեծ ուշադրություն դարձնել անվտանգության համակարգի ամրապնդմանը` ապահովելով անվտանգություն և առաջընթաց: