Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԼՔ-ը պատկանում է 2-րդ խմբի ընդդիմադիրների շարքին. Սամվել Նիկոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Samvel-Nikoyan

Խորհրդարանն այսօր միաձայն կողմ է քվեարկել «Ելք» խմբակցության՝ «2008 թվականի Մարտի 1-2-ի իրադարձությունների մասին՝ Ազգային Ժողովի հայտարարության նախագիծը ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկելու հարցին: «Դահլիճում հնչում է մեղադրանք, որ մենք չենք ուզում քննարկումը կատարվի լսումներից հետո: Մենք էլ կողմ քվեարկեցինք: Ինչքան ուզում եք, լսում անենք միասին, ինչքան ուզում եք, քննարկենք: Մենք որևիցե խնդիր չենք տեսնում»,-լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը: Սամվել Նիկոյանը շեշտում է, որ դեռ 10 տարի առաջ Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը հրավիրել է ընդդիմությանը մասնակցելու հանձնաժողովի գործընթացին: «Ընդդիմության մի մասն ուզում է, որ բացահայտվի, բայց որոշում կայացնող ընդդիմությունը չի ուզում: Չի ուզում այն պատճառով, որ դեռևս այն ժամանակ հույս ունեին իրականացնել իշխանափոխություն»: «Ելքը»-ը, ըստ Սամվել Նիկոյանի, պատկանում է 2-րդ խմբի ընդդիմադիրների շարքին։