Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Բաբայանի պատժաչափը մնաց նույնը (տեսանյութ)

Հասարակություն
samvel-babayan

ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պատժաչափը մնաց նույնը: Վերաքննիչ քրեական դատարանն  անփոփոխ թողեց առաջին ատյանի կայացրած դատական ակտը: Առաջին ատյանի դատավճռով  Սամվել Բաբայանը  դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ «Իգլա» զենք տեղափոխելու եւ փողերի լվացման մեղադրանքով:  Սանասար Գաբրիելյանը 3, իսկ  Արմեն Պողոսյանը  դատապարտվել է 2 տարվա ազատազրկման` «Իգլա» տեսակի դյուրակիր հրթիռային համալիր ձեռք բերելու համար: Սամվել Բաբայանը  գործը համարում էր պատվիրված: Իսկ Սամվել Բաբայանի մարտական ընկերը՝ Սանասար Գաբրիելյանն էլ նշել է, որ  Իգլան ցանկացել է ձեռք բերել հայկական բանակին օգնելու համար, սակայն իմանալով, որ պիտանի չէ օգտագործման համար, հրաժարվել է ձեռք բերելուց:    Նա  համոզվել է՝ ինքը կալանքի տակ է գտնվում «ՕՐՕ» դաշինքին աջակցելու  համար:  Դատավճռի հրապարակումից հետո Սամվել Բաբայանը որեւէ հարցի չպատասխանեց: