Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարի պատճառով Արաբկիրում 24 ժամ ջուր չի լինի

Կարևոր լուրեր Տնտեսություն
no-water

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ փետրվարի 28-ին ժամը 10։00-ից մինչև մարտի 1-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Քեռու, Սեպուհի, Բարբյուսի, Սևաստոպոլյան փողոցների, Կիևյան 2-րդ նրբանցքի, Հ. Հակոբյան 10, 12 համարների, Հ. Էմինի 1-ից-16 համարների՝ իրենց կոտորակներով, ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:    «Վեոլիա Ջուր» ՓԲԸ