Հայաստանը Իրանի համար պատուհան է դեպի Եվրասիական տնտեսական գոտի (տեսանյութ)

Այսօր մեկնարկեց հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։ Նիստին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիան շեշտեցին համատեղ փողգործակցության և հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտության մասին։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց. «Անցնող տարվա ընթացքում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում նախանշված ծրագրերը բավականին հավակնոտ, բայց իրատեսական էին, որի համար պահանջվում էր ամենօրյա հետևողական աշխատանք։ Այսօր, չսպասելով փորձագիտական քննարկումների արդյունքներին, արդեն կարելի է հստակորեն հայտնել, որ մենք մեր առջև դրված խնդիրների համար կարողացել ենք լուծումներ առաջարկել»։

Միջկառավարական նիստի օրակարգում էին երկու երկրների տնտեսական տարբեր ոլորտներին՝ էներգետիկային, ենթակառուցվածքներին, տրանսպորտին, բնապահպանության, գյուղատնտեսության, ՏՏ, կրթությանը առնչվող հարցեր։

Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիան կարևորեց 2017 թվականի հոկտեմբերին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն համագործակցության ընդլայնման տեսանկյունից, ինչպես նաև «Սյունիքի ազատ տնտեսական գոտու» դերը։ Նա նշեց, որ Հայաստանը հանդես է գալիս որպես պատուհան՝ Եվրասիական տնտեսական շուկա մուտք գործելու համար։

Կողմերը կստորագրեն (ստորագրեցին) «Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ համատեղ նիսի փոխըմբռնման հուշագիրը»։