Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ն կողմ քվեարկեց Ելքի նախագծին` մարտի 1-ի իրադարձությունները կքննարկվեն ԱԺ-ում (տեսանյութ)

Քաղաքականություն
yelq-elk-nikol

ԱԺ-ում քննարկվում է «Ծառուկյան» խմբակցության նախագիծը` կատարել փոփոխություններ ԸՕ-ում եւ հրաժարվել տարածքային ընտրակարգից։ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում հայտարարեց, որ նախագծի հեղինակները ժամանակին կողմ են քվեարկել այս դրույթին ու այդ հարցը ԸՕ-ում ընդգրկվել է կոնսենսուսի արդյունքում։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վարման կարգով նշեց, որ սա այն կարեւորագույն հարցերից է, ու իրենք այս պահին չունեն համաձայնություն. «Մենք չենք ասում, որ հարցը փակված է, քանի որ այս ընտրակարգը հակաժողովրդավարական է։ Սա պետք է փոխվի»: Ելք խմբագրության պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր հերթին հայտարարեց, որ ԱԺ-ն կարող է որոշում կայացնել քննարկում սկսել այս հարցի շուրջ. «Քանի անգամ քաղաքական փոքրամասնությունը նման հարց է բերել ու դուք մերժում եք վարույթ ընդունել, քանի որ այն, միեւնույնն է, մերժվելու է։ Ընդամենը պետք էր ժողովրդավարությունը պահպանել»: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ Սահմանադրությամբ միայն համամասնական ընտրակարգ է սահմանում «Մինչդեռ թվացյալ այս համամասնական ընտրակարգը այլակերպված տարբերակն է ռեյտինգայինի»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ մինչեւ 2022թ. ունեն ժամանակ` հարցը վերջնականապես ընդունելու համար. «Ու մեր գործընկերները պետք է քննարկեն այս ընթացքում, սակայն այս պահին մենք նպատակահարմար չենք գտնում այն քննարկել»։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն իր հերթին նշեց, որ իրենք ընդամենը մի պարզ պահանջ ունեն` հնարավորություն ընձեռնել` քննարկելու այս նախաձեռնությունը, որի ժամանակ բոլորը կներկայացնեն իրենց մոտեցումները։ Նախագիծը դրվեց քվեարկության եւ 39 կողմ, 56 դեմ ձայներով չընդունվեց։ ՀՅԴ-ն կողմ քվեարկեց։ ԱԺ-ն քննարկեց նաեւ Ելք խմբակցության նախագիծը` ընդունել հայտարարության նախագիծ 2008թ մարտի 1, 2 իրադարձությունների վերաբերյալ։ Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարման կարգով նշեց, որ այդպես էլ պարզ չդարձավ, թե ՀհԿ-ն ինչի համար էր դեմ իրենց նախագծին։ Իսկ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը նշեց, որ խորհրդարանական լսումներին իրենք կարողացան դետլավորված քննարկում ուննալ. «Առաջարկում եմ քննարկման առարկա դարձնել ու մտցնել օրակարգ այս նախագիծը»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր հերթին հայտարարեց. «Մի փոքր դեպքերից առաջ են ընկնում մեր ընդդիմադիր գործընկերները, եւ ՀՀԿ-ն առաջարկում է քննարկել այս նախագիծը ու մտցնել օրակարգ։ Կոչ եմ անում` կողմ քվեարկել»: Նախագիծն անցավ միաձայն` 93 կողմ։