Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ Առաջին ու 3-րդ մասի կողքին չկա 2-րդ մասը. Խաչիկ Ստամբոլցյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Nairit

«1985-86 թվականներին սկիզբ առած էկոլոգիական շարժումը բազմաթիվ հարցեր պիտի լուծեր, սակայն ղարաբաղյան շարժումը միանգամից այնպիսի թափ հավաքեց, որ միավորվեցինք»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Խաչիկ Ստամբոլցյանը։ Նրա պնդմամբ, գորբոչովյան «պերեստրոյկայի» տարիներին հնարավորություն ընձեռնվեց խոսել Հայաստանի տարածքում աշխատող գործարանների պատճառով առաջացած էկոլոգիական ու առողջապահական խնդիրների մասին: Խաչիկ Ստամբոլցյանն ասում է՝ հատկապես կարևոր էր Նաիրիտի խնդիրը. «Նաիրիտը կառուցվել է մի հրեա ինժեների ձեռքով, նա գիտեր, որ այն պետք է բնակելի տարածքից դուրս լինի, կոմունիստները դա հակասովետական որակեցին, նրանց կարծիքով, մարդիկ ոտքով աշխատանքի գնալիս կհոգնեն, գնդակահարեցին այդ մարդուն և որոշեցին քաղաքը մոտեցնել գործարանին։ Հենց այդ պատճառով էլ առաջին ու Երրորդ մաս թաղամասերի կողքին չկա Երկրորդ մասը»,- հավաստիացնում է նախկին ՀՀՇ-ականը. «Երբ բնակչությունը շատացավ, հասկացան, որ թունավոր է, Երկրորդ մասը չկառուցվեց»: «Հայելիի» մյուս հյուրը՝ Կարինե Դանիելյանը փաստում է՝ խորհրդային իշխանությունները ամեն կերպ հերքում էին գործարանների բնապահպանական և առողջապահական վնասների մասին տեղեկությունները. «Լենինգրադի արվարձաններում Կիրիշի փոքրիկ քաղաք կար, որտեղ նմանատիպ արտադրություն էր գնում, այնտեղ մեծ, վթարային արտահոսք եղավ, ինչը ուղեկցվեց բազմաթիվ մահերով, սովետական իշխանություններն անգամ այս դեպքը փորձեցին կոծկել՝ մահացության բազմաթիվ դեպքերը պայմանավորելով սեռավարակներով»։