Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամն ազատ է արձակվել

Հասարակություն
armen-miqayelyan

Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ  պահելու մեջ մեղավոր ճանաչված   եւ  1 տարվա ազատազրկման դատապարտված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանն ազատ է արձակվել:  Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը: Արմեն Միքայելյանին Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը որոշել էր կալանքի տակ վերցնել հենց դատավճռի հրապարակումից անմիջապես հետո: Արմեն Միքայելյանը բազմիցս նշել էր, որ զենքը իր մոտ հայտնվել է ոստիկանական մեքենայի մեջ եւ այս ամենը կապված է միայն իր՝  «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ լինելու հետ: