Աշտարակը 14 ժամով կջրազրկվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ փետրվարի 26-ին ժամը 10։00-24։00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ալ․ Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցների, Արայի, Գիտավան-1 եւ Գիտավան-2 թաղամասերի  ջրամատակարարումը։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: