Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկետբոլ. Հայաստանի հավաքականը հաղթեց Ալբանիային (տեսանյութ)

Սպորտ
a1basketbol

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը՝ Եվրոպայի 2021 թվականի առաջնության ընտրական փուլի երրորդ խաղում այսօր ընդունեց Ալբանիայի ազգային թիմին: Հանդիպումն անցավ մեր բասկետբոլիստների առավելությամբ եւ ավարտվեց 84:65 հաշվով: Մեր թիմից բոլորից շատ միավոր վաստակեց Ալին Հեսը՝ 21:   Հայաստանի հավաքականը մրցաշարում տարավ երկրորդ հաղթանակը, վաստակեց 5 միավոր եւ կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում գտնվող Դանիայի ընտրանին ունի 4 միավոր, սակայն այն մեկ հանդիպում քիչ է անցկացրել: Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի հունիսի 28-ին, դանիացիների հետ, նրանց իսկ հարկի տակ: