Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրաշարժ Վայոց ձորի մարզում՝ Ելփին գյուղից 8 կմ հարավ

Պաշտոնական
instruments-used-measure-earthquakes_6c4388d511233dd2

Սույն թվականի փետրվարի 25-ին, տեղական ժամանակով ժամը 17:02-ին (Գրինվիչի ժամանակով` փետրվարի 25-ին ժամը 13:02-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.730 և արևմտյան երկայնության 45.110 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Նախիջևան սահմանային գոտի, Ելփին գյուղից 8 կմ հարավ), օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Չիվա և Ելփին գյուղերում՝  3-4 բալ, իսկ Եղեգնաձոր քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ: