Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը փակվեցին. լուսանկարներ

Սպորտ
a1olimpiada-1-1

Հարավկորեական Փհենչհան քաղաքում այսօր կայացավ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողությունը: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարեց խաղերի փակման մասին: Օլիմպիական դրոշը նա հանձնեց Պեկինի քաղաքապետ Չեն Ցզինին, քանի որ հաջորդ՝ 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերը կայանալու են հենց Չինաստանի մայրաքաղաքում, 2022 թվականի փետրվարի 4-20-ը:  Ընթացիք օլիմպիական խաղերում թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրեց Նորվեգիայի թիմը, որը նվաճեց 39 մեդալ՝ 14-ական ոսկե եւ արծաթե, 11՝ բրոնզե: Երկրորդ հորիզոնականը գրավեց Գերմանիայի թիմը՝ 31 մեդալ (14+10+7), երրորդ՝ Կանադան՝  29 (11+8+10): Ընդհանուր առմամբ Փհենչհանում պատվո պատվանդան են բարձրացել 30 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում մեկական մեդալ նվաճել են Հունգարիան, Ուկրաինան, Բելգիան, Ղազախստանը, Լատվիան եւ Լիխտենշտեյնը: Անհատական հաշվարկով օլիմպիական խաղերի 5 մեդալ է նվաճել նորվեգացի դահուկորդուհի Մարիտ Բյորգենը: Չորսական մեդալ իրենց հետ հայրենիք կտանեն շվեդացի դահուկորդուհիներ Շարլոտ Կալան եւ Ստինա Նիլսոնը: Ոսկե մեդալների քանակով մրցակցությունից դուրս են նորվեգացի դահուկորդ Յոհանսեն Հոսֆլոտ Կլաեբոն եւ ֆրանսիացի բիաթլոնիստ Մարտին Ֆուրկադը, որոնք երեքական անգամ կանգնել են պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Հիշեցնենք, որ Հայաստանն այս օլիմպիական խաղերում ներկայացել էր 3 մարզիկով՝ դահուկորդներ Կատյա Գալստյանն ու Միքայել Միքայելյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: