Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարձակում Հայ կանանց ճակատի անդամի վրա. հաղորդում հանցագործության մասին

Հասարակություն
hay-kananc-chakat-e1519558982642

Ես՝ Հայ կանանց ճակատի անդամ Հասմիկ Ռոբերտի Սարգսյանս, հայտնում եմ, որ երեկ՝ սույն թվականի փետրվարի 24-ին, երեկոյան ժամը 20․40-ի սահմաններում ինձ վրա տեղի է ունեցել հարձակում իմ բնակության վայրում՝ Ա․Տիգրանյան3 հասցեում։ Երբ ես մոտենում էի Ա․Տիգրանյան 3 շենքի 1-ին շքամուտքին, ինձ արագ քայլերով մոտեցավ մի երիտասարդ տղամարդ, գլխարկը աչքերին քաշած, կարճ, մուգ գույնի բաճկոնով, և ձեռքի մեկ շարժումով հարվածելով ինձ՝ անմիջապես հեռացավ։

Ես, նրա հեռանալուց անմիջապես հետո, մտնելով շքամուտք, որտեղ լուսավորություն կար, նկատեցի, որ նրա հարվածի ուղղությամբ, այսինքն՝ թևիցս մինչև կուրծք ընկած հատվածում բաճկոնս կտրտված էր, որը կարող էր առաջանալ միայն սուր կտրող գործիքի միջոցով։

Նշեմ նաև, որ սա իմ դեմ կատարված երրորդ մահափորձն է։ Առաջինը տեղի է ունեցել 2017թվականի սեպտեմբերի 9-ին, Ժիրայր Սեֆիլյանի դատավարության ժամանակ, երբ ոստիկանության բազմաթիվ ծառայողների աչքի առջև հանցագործը 7 սանտիմետր երկարություն ունեցող բիզ էր խրել Շենգավիթի դատարանի բակում կայանված իմ մեքենայի անիվի մեջ։

https://www.facebook.com/973617576069095/photos/a.973640586066794.1073741827.973617576069095/1351576604939855/?type=3&theater

Երկրորդ մահափորձը տեղի է ունեցել 2017թվականի դեկտեմբերի 12-ին կրկին Շենգավիթի դատարանի բակում։

https://www.facebook.com/suzanne.simonyan/posts/10214421193865809

Բոլոր երեք դեպքերը ես բացրատրում եմ միայն և միայն Սասնա Ծռերին ցուցաբերած իմ աջակցությամբ։ Սրանով հանցագործ ռեժիմը մեկ անգամ ևս ցույց է տալիս իր հանցագործ և ճղճիմ էությունը, սակայն վստահեցնում եմ, որ դա ինձ երբեք չի կաշկանդելու։ 

Սույն հայտարարությունը ընդունել որպես հաղորդագրություն հանցագործության մասին։

 

Հայ կանանց ճակատ