Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սխտորի ձոր»-ում այրվել է խոտածածկույթը

Պաշտոնական
index2

Փետրվարի 24-25-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի մոտակայքում այրվել է մոտ 2000 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Հայանիստ գյուղի 21-րդ փողոցի վերջնամասում գտնվող չգործող ջրատարում՝ մոտ 1000 քմ չոր եղեգնուտ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նիզամու փողոցին հարակից սարալանջին՝ մոտ 17 հա խոտածածկույթ, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում՝ մոտ 1 հա եղեգնուտ, Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղի «Սխտորի ձոր» կոչվող տարածքում՝ մոտ 1 հա: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: