Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Ալեքսանյանը հաղթել է Կիևի մրցաշարում

Սպորտ
artur-alexanyan

Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում մինչև 97 կգ քաշային կարգում կրկին փայլել է  Օլիմպիական ու աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:  Նա եզրափակիչ գոտեմարտում մրցել է ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյի հետ ու հաղթանակի է հասել 3-0 հաշվով՝ դառնալով մրցաշարի հաղթող: Մինչեւ եզրափակիչ հասնելն Ալեքսանյանը հաղթել էր վրացի Կուկուրի Կիրցխալիային, լեհ Մարցել Կասպերեկին եւ ուկրաինացի Եվգենի Սավետային: