Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
carukyan1

Այսօր Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Ծառուկյան» խորհրդարանական խմբակցության նիստ․ Ծառուկյանը լսել է բոլորին, արդյունքում՝ որոշում է կայացվել հաջորդ շաբաթ Ազգային ժողովում կայանալիք Հայաստանի չորրորդ նախագահի ընտրությունների ժամանակ կողմ քվեարկել իշխող կոալիցիայի թեկնածուԱրմեն Սարգսյան թեկնածությանը:   Հայաստանի չորրորդ նախագահի ընտրությունը անցկացվելու է խորհրդարանում՝ մարտի 2-ին: Արմեն Սարգսյանի՝ առաջին փուլով ընտրվելու համար անհրաժեշտ է 79 ձայն, մինչդեռ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ՀՅ Դաշնակցության հետ միասին ունի 65 պատգամավոր, այսինքն՝ իշխող կոալիցիան առանց «Ծառուկյան» դաշինքի օգնության առաջին փուլով ընտրություն անելու հնարավորություն չէր ունենա: