Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կորել է երեխա (թարմացված)

Հասարակություն
mes

Փետրվարի 24-ին, ժամը 19:07-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բուրաստան գյուղի Անդրանիկի փողոցի տներից մեկի մոտակայքում ժամը 17:30-ի սահմաններում 2 տարեկան երեխա (տղա) է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 22:20-ին փրկարարները ջրանցքում հայտնաբերել են 2015 թ. ծնված Խ. Ս.-ի դին: