Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ կփոխարինի Հենրիխ Մխիթարյանին Անգլիայի լիգայի եզրափակիչ խաղում

Սպորտ
a1miki-5

Ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության «Արսենալ» - «Մանչեսթեր Սիթի» եզրափակիչ խաղից առաջ մասնագետներին հետաքրքրում է նաեւ այն հարցը, թե լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ումով է փոխարինելու թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:   Մրցաշարի կանոնակարգով հայ ֆուտբոլիստը չի կարող մասնակցել այդ խաղին, քանի որ իր  նախկին թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում արդեն մասնակցել է խաղարկությանը:   Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» վերջին խաղերում մշտապես ընդգրկվել է մեկնարկային կազմում, ուստի այս անգամ ֆրանսիացի մասնագետը ստիպված է նոր խաղացող հայտավորել նրա տեղը: Ըստ մասնագետների, Արսեն Վենգերը մի քանի տարբերակներ ունի: Ամեն ինչ կախված է նրանից, թե նա ինչպիսի մարտավարություն կընտրի այդ մրցախաղում:   Մեսութ Օզիլը եւ Պեիր-Էմերիկ Օբամեյանգը, միանշանակ, խաղը կսկսեն մեկնարկային կազմում: Իսկ ահա Հենրիխ Մխիթարյանին հնարավոր է փոխարինեն այս ֆուտբոլիստներից մեկնումեկը՝ Աարոն Ռեմզին, Ջեկ Ուիլշիրը կամ Ալեքս Իվոբին:   Այս հարցի պատասխանը հայտնիկդառնա վաղը, փետրվարի 25-ին, ժամը 20:30-ին, երբ թիմերը դուրս կգան «Ուեմբլի» ստադիոնի խաղադաշտ: