Շարժական արագաչափերի առաջին արդյունքները (տեսանյութ)

Փետրվարի 8-ից ի վեր Հայաստանի մի քանի գլխավոր մայրուղիների վրա արագաչափերի տեղադրումից հետո վթարների եւ դրանց հետեւանքով զոհերի թիվը ավելի քան եռակի կրճատվել է:

 Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը «Ա1+»-ին  հետ զրույցում նշեց, որ հունվարիին ՃՏՊ-ների հետեւանքով գրանցված մահերի թիվը ստիպել է ոստիկանությանը կիրառել դեռեւս 2015-ից ձեռք բերված շարժական արագաչափերը:

«Մինչեւ այդ վարորդները հաճախ պահպանվում էին սահմանված առավելագույն արագությունը միայն այն վայրերում, որտեղ տեղադրված է արագաչափ սարք», – ասաց Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ արագաչափի կիրառմանը նախորդող 15 օրերի ընթացքում գրանցվել է 138 պատահար, որի հետեւանքով մահացել է 16 մարդ, իսկ արագաչափի կիրառման առաջին 15 օրերի ընթացքում գրանցվել է 128 պատահար, որոնց հետեւանքով զոհվել է 5 մարդ: