Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես երեբեք ոչինչ չեմ արել, որի համար գլուխ կախեմ. Արթուր Բաղդասարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
artur-baghdasaryan

«Օրինաց երկիր» կուսակցությունը ժամեր առաջ կուսակցության 15-րդ համագումարի ժամանակ տարանջատվեց «Հայկական վերածնունդ» կուսակցությունից։ Ըստ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ այսօր իրենք վերադառնում են իրենց ակունքներին։ Նրա խոսքով «Հայկական վերածնունդ» կուսակցությանը միացած այլ կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները դուրս էին եկել կուսակցության շարքերից և օրակարգային էր դարձել կրկին վերամիավրովել և հանդես գալ «Օրինաց երկիր» կուսակցության ներքո։ Այսօր կուսակցության համագումարի նիստի ժամանակ Արթուր Բաղդասարյանը միաձայն վերընտրվեց «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ։ Քննարկվեցին կուսակցական այլ հարցեր։ Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը իր ելույթում շեշտեց, որ այս ամբողջ տարիների ընթացքում իրենց պայքարը ազնիվ է եղել և իրենք «Հայկական վերածնունդ» կուսակցության միջոցով ստանձնել են երկրի քաղաքական դաշտը միավորման առաքելությամբ։ «Ինչ-որ մասով ստացվեց, ինչ-որ մասով ոչ։Սակայն միավորման գաղափարը չստացվեց, քանի որ խորհրդարանական ընտրություններից հետո շատ կուսակցություններ դուրս եկան՝ ունենալով իրենց ծրագրերը։ Մենք արդեն «Հայակական վերածնունդ» կուսակցության համագումարում բավարարեցինք նրանց դիմումը։ Մեր նպատակն է եղել Հայաստանը այս խորը փոսից հանել»,- ասաց Արթուր Բաղդասարյւանը։ Ըստ նրա՝ խորհրդարանական ընտրությունները կեղծված են եղել և արդյունքները պարզ հասարակ գործարք են եղել քաղաքական ուժերի կամ անհատների միջև, որոնք ուղղակի վաճառել են իրենց քվեները։ «Ես սա ասում եմ որպես քաղաքական-պետական գործիչ։ Ի վերջո, սիրեն ինձ, թե չսիրեն, հարգեն, թե չհարգեն, իմ երկրի 21 տարվա պատմության կրողներից մեկն եմ։ Ունեցել եմ իմ սխալները թերությունները, ինչպես ամեն մի մարդ, բայց ես երեբեք ոչինչ չեմ արել որի համար գլուխ կախեմ»,- ավելացրեց Արթուր Բաղդասարյանը։