Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աերոֆլոտ Օփեն». Մեր շախմատիստը 100 քայլ կատարեց ոչ-ոքի անելու համար (տեսանյութ)

Սպորտ
a1chess-moskva-2

Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում ընթացող շախմատի «Աերոֆլոտ Օփեն» փառատոնի գլխավոր մրցաշարում այսօր կայացան չորրորդ տուրի պարտիաները:   Ինչպես եւ սպասվում էր, լարված ու երկարատեւ պայքար մղեցին երկու առաջատարները՝ Տիգրան Լ.Պետրոսյանն ու մոլդովացի գրոսմայստեր Վիկտոր Բոլոգանը: Սեւերով հանդես եկող մեր շախմատիստը վստահ անցկացրեց սկազբնախաղը եւ միջնամասում դիրքային առավելություն ստացավ: Սակայն Տիգրան Լ. Պետրոսյանը ոչ միայն չկարողացավ զարգացնել գրոհը, այլեւ մի քանի սխալներ թույլ տվեց եւ զինվոր կորցրեց:   Բարեբախտաբար, սպիտակներին չհաջողվեց իրացնել քանակական առավելությունը եւ պարտիայի 100-րդ քայլին սպիտակները վերջապես համաձայնեցին միավորը կիսելու մտքի հետ: Այդպիսով, Տիգրան Լ Պետրոսյանն ու Վիկտոր Բոլոգանը վաստակեցին 3,5-ական միավոր եւ այժմ ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմյեւի հետ բաժանում են 1-3-րդ տեղերը:   Հայաստանի մյուս պատվիրակներից առաջին հաղթանակը տարավ Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը: Նա սեւերով պարտության մատնեց հնդիկ գրոսմայստեր Նարայանանին եւ վաստակեց 2,5 միավոր:   Դասական շախմատի տղամարդկանց 2018թ Հայատանի չեմպիոն Հայկ Մ. Մարիտիրոսյանը չորրորդ անընդմեջ անգամ ոչ-ոքի ավարտեց իր պարտիան եւ վաստակած միավորների քանակը հասցրեց երկուսի:   Նշենք, որ գլխավոր մրցաշարի մրցանակային հիմնադրամը 65 հազար եվրո է, որից 18 հազարը բաժին կհասնի հաղթողին: 2-րդ տեղը կստանա 10 հազար եվրո, 3-րդը՝ 7 հազար, 21-30-րդ տեղերը՝ 500-ական: