Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկշա Բավցեւիչը հրաժարվեց թիմի միակ աստղից

Սպորտ
sport-basketbol

«Ալբանիայի հավաքականի հետ հանդիպումը շատ մեծ նշանակություն ունի մեր համար, քանի որ Դանիայի հետ նախորդ խաղում մենք պարտություն ենք կրել: Սակայն մենք լուրջ խնդիրներով են մոտենում կարեւոր այդ հանդիպմանը: Նախ բացակայում են ԱՄՆ-ում հանդես եկեղ մեր բասկետբոլիստները: Բացի այդ, ֆեդերացիայի ղեկավարության հետ միասին որոշել են հրաժարվել թիմի առաջատար խաղացող Ռայան Բոթռայթից՝ իր պահվածքի եւ վերաբերմունքի համար», - Հայաստան – Ալբանիա բասկետբոլային խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում ասաց մեր հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը: Մասնագետի հետ ասուլիսին ներկայացել էր հավաքականի նորեկ Արագադ Աբրամիանը: Նիկշա Բավցեւիչն ասաց, որ վերջինս  կարող է փոխարինել Ռայան Բոթռայթին, սակայն միաժամանակ ավելացրեց. «Նա միջազգային խաղերի փորձ չունի, բացի այդ, այս պահին չի խաղում որեւէ թիմում: Սակայն նա կամային բարձր հատկանիշներ ունի եւ նվիրված պարապում է: Համոզված եմ, որ Արագադը Հայաստանի հավաքականի լավ ապագան է», - լավատեսորեն նշեց հավաքականի մարզիչը: Նիկշա Բավցեւիչը նաեւ տեղեկացրեց, որ եկող մրցաշրջանից ավելանալու են Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի մասնակիցների քանակը՝ ընդհուպ մինչեւ 18 թիմ: Այդ մասին նրան հայտնել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության Հայաստան - Ալբանիա ընտրական հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 25-ին, Երեւանի ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում եւ սկսվելու է ժամը 19:00-ին: Մուտքն ազատ է: