Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Սարգսյանը միայն Սերժ Սարգսյանի թեկնածուն չէ. Աղվան Վարդանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
axvan-vardanyan

Դաշնակցության խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը փաստում է. ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի պատկերացումները Հայաստանի ապագա տեսլականի մասին նույնն է ինչ իրենը: «Ընտրվելու պարագայում, ես կարծում եմ, որ Արմեն Սարգսյանը կարող է լավագույնս նաև արժեքների առումով մեր  երկրում իսկապես  քաղաքական մշակույթի մթնոլորտ ստեղծել, որը կտանի իրական ժողովրդավարության, իրական տնտեսական զարգացման»,- ասաց այսօր Աղվան Վարդանյանը ԱԺ միջանցքներում լրագրողների հարցերին պատասխանելիս: Անդրադառնալով քննարկումներին, թե Արմեն Սարգսյանին պետք է ընտրեն ոչ թե ԱԺ պատգամավորները, այլ ՀՀ քաղաքացիները, Աղվան Վարդանյանը պատասխանում է. «Ես նեղ մասնագիտական իրավաբան չեմ: Մի իրավաբան նման տեսակետ է հայտնել, տասնյակ ոչ պակաս հեղինակավոր մասնագետներ հակառակ տեսակետն են հայտնել և շատ համոզիչ, նորից մտնել այս հարցերի մեջ անիմաստ զբաղմունք է»: Ըստ նրա՝ Արմեն Սարգսյանը երկու խմբակցությունների թեկնածուն է, ոչ թե Սերժ Սարգսյանի: Աղվան Վարդանյանը կարծում է նաև, որ Արմեն Սարգսյանը ունի բավարար լիազորություններ: «Մեր նոր Սահմանադրությամբ նա ՀՀ գլուխն է: ՀՀ նախագահը կարող է ուղերձով դիմել Աժ բարձրագույն օրենսդիր մարմնին: Իր գործառույթները ոչ միայն ֆորմալ են, այլ Սահմանադրության ոգուց են բխում»,-նշեց Աղվան Վարդանյանը: