Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գետի ջրին դիպչելը վտանգավոր է առողջության համար (տեսանյութ)

Տնտեսություն
Հերթական-այց-Ախթալա.mp4_snapshot_02.46_2018.02.23_15.57.37

Դեբեդի վտակ  Ախթալայի գետաբերանը հինգերորդ կարգի աղտոտվածություն ունի, այսինքն՝ ամենաաղտոտ գետն է։ Պարբերական քննությունների արդյունքում  հայտնաբերել են ցինկ, պղինձ, սուլֆատ, մոլիբդեն և այլ քիմիական մասնիկներ, դրանք  դեռ սովետական տարիներից գործող հանքարդյունաբերական  կոմբինատների արտանետումներն են: «Գետը ոչնչացված է, էդ ջրին դիպչելը վտանգավոր է առողջության համար, էդ ջուրը թունավորա, աղտոտող նյութերը հարյուրավոր անգամներ գերազանցում են թույլատրելի սահմանը, սա վաղուց պետք է ահազանգ լիներ պետության համար, որ պետք է զբաղվել դրանով»,- նշում է Civil voice հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Սեյրան Մինասյանը: Civil voice –ի փորձագետները օրեր առաջ փորձանմուշներ են վերցրել հետազոտության համար, աղտոտման մասին  տեղյակ են պահել  բնապահպանության եւ ընդերքի տեսչությանը:  Երեկ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ որոշ խախտումներ արդեն հայտնաբերվել են և որ մեղավորներն անպայման պատժվելու են, Սեյրան Մինասյանը նախարարի հայտարարությունը ժամանակավոր էֆեկտ տվող քայլ է որակում,-« համակարգային պետք է լուծել էդ ձորի ռեկուլտիվացիայի,վերականգման, բնական վիճակի բերելու հարցը, տասնամյակով ախտոտված է գետը պիտի մի հատ պոչանք լցվի նո՞ր սկսենք զբաղվել, կամ մեկը պիտի գնա էնտեղից նկարի նոր՞»: Դեբեդ գետի աղտոտվածությունը մշտապես քննարկման առարկա  է  քաղաքական հարթակներում. շաբաթներ առաջ  էլ  ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ակնարկել  էր, որ Դեբեդի աղտոտվածությունը  կարող է նաև միջազգային սկանդալի առիթ  դառնալ։ Սեյրան Մինասյանի պնդմամբ` նման խնդիր չկա,- «Մինչև 2010 թիվն էդ խնդիրը շատ մեծ հնչեղություն ուներ, բոլոր միջազգային ատյաններում վրացական ու ադրբեջանական կողմը բարձրացնում էին էդ հարցը, որ Հայաստանը աղտոտում է Դեբեդ գետը, որը Խրամի վտակն է, բայց պարզվեց, որ Խրամը Դեբեդից կեղտոտ է»: Փորձաքննության վերջնական արդյունքները կհրապարակվեն առաջիկա շաբաթների ընթացքում։