Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը կխաղա «Միլանի» դեմ

Սպորտ
a1henrix

Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում կհանդիպի իտալական «Միլանի» հետ: Դա հայտնի դարձավ այսօր ՈՒԵՖԱ-ի նստավայրում կայացած վիճակահանության ընթացքում: Այս փուլի մյուս զույգերը կազմեցին հետեւյալ թիմերը. «Լացիո» (Իտալիա) - «Դինամո» (Կիեւ, Ուկրաինա) «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) - «Զենիթ» (Ռուսաստան) «Աթլետիկո» (Իսպանիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան) ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Լիոն» (Ֆրանսիա) «Մարսել»  (Ֆրանսիա)- «Աթլետիկ» (Իսպանիա) «Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) - «Ռեդ Բուլ Զալցբուրգ» (Ավստրիա) Առաջին հանդիպումները կկայանան մարտի 8-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 15-ին: