Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գետում հայտնաբերված դին՝ անհետ կորած Վարդան Մնացականյանինն է

Քաղաքականություն
1519377563041

Փետրվարի 23-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ` գետի մեջ, կասկածում են, որ կարող է դիակ լինել։ Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հունվարի 30-ից որպես անհետ կորած որոնվող, 1992 թ. ծնված Վարդան Մնացականյանի դիակը։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է քննություն։