Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չափազանց մեծ զսպվածություն եմ ցուցաբերում, և ուղիղ չեմ թքում ձեր երեսին» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled6-1

ԱԺ-ում «2008թ. մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ» խորհրդարանական լսումներին ակտիվիստ Վարդգես Գասպարին իր ելույթում, խոսքն ուղղելով մարտի մեկի զոհերի ծնողներին, հայտարարեց. «Խորապես ցավում եմ, որ այդ օրը ձեր երեխաների փոխարեն չգնդակահարվեցինք մենք` շարժման ակտիվիստներս։ Կարծում եմ` սա ինչ-որ չափով կհամարեք անկեղծ ու մեզ կներեք։ Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա դուք եք գնդակահարել իմ հազարատներին։ Չափազանց մեծ զսպվածություն եմ ցուցաբերում, և ուղիղ չեմ թքում ձեր երեսին»: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն իր ելույթում հայտարարեց, որ շնորհակալ է Ելքին, որ կազմակերպել էր նման լսումներ. «Անկեղծ եմ ասում սա, որ բոլորը ներկայացնեն իրենց մտահոգությունները։ Դա անհրաժեշտություն էր։ Բոլոր հարցերի սպառիչ պատասխանը ես ունեմ։ Դրա համար ինձ լրացուցիչ ժամանակ տվեք։ Ինչ վերաբերում է արտակարգ դրության հետ կապված օրենքի բացակայությանը, ապա դրա անհրաժեշտությունը չի էլ եղել. դրա համար կար Սահմանադրություն, որով ՀՀ նախագահը իրավիճակից բխող գործողություններ կարող էր անել։ Ինչ վերաբերում է գաղտնի` 008 հրամանին, այո, դա գաղտնի էր։ Արդյոք դա ենթադրո՞ւմ էր զորքի ներգրավածություն մարտի մեկի իրադարձություններին։ Իհարկե` ոչ։ Սա վերաբերում էր զորքը զորամասային վիճակի բերելուն, մանավանդ սահմանին ակտիվացում էր գնում»: Մարտի մեկի զոհերի ծնողները տեղից սկսեցին բողոքել։ Գեւորգ Կոստանյանն արձագանքեց. «Այդ ամենը գրված է, իմ ասելով չի։ Եթե ինչ-որ բանի հետ համաձայն չեք, դա դեռ չի նշանակում, որ այդպես չէ։ Ես հասկանում եմ ձեր զգացմունքները...»։ ‎ Սարգիս Քլոյանը տեղից հայտարարեց, որ 4 տարի է դատախազության քննիչը չի հրավիրել իրենց հարցաքննության, գործը դարակներում գցած է։ «Նման բան չի լինում` քննիչը չի կարող զանգել ձեզ, այլ դուք պետք է ասեք, որ նման փաստեր ունեմ, նա էլ քննի ձեզ։ Ձեզ թվում է` դուք պիտի տանը նստեք ու ձեզ կանչե՞ն։ Ձեզնից ընդամենը պահանջվում էր քայլ անել` ձեր իրավունքները իրացնելու համար։ Մի խնդրանք ունեմ` օգտվեք ձեր իրավունքներից, որ նման իրավիճակներ չլինեն»: Երեւանի ավագանու Ելք խմբակցության անդամ ‎Անահիտ Բախշյանն իր ելույթում նշեց. «Հուսով եմ` հոկտեմբերի 27-ի հետ կապված էլ մյուս տարի իշխանությունները զեկույց կբերեն ու ցրողական բաներ չեն լինի։Ասում եք` իրացրեք ձեր իրավունքը, բայց ինչպես, երբ դուք ամեն ինչ անում եք քաղաքացիական հասարակությանը սպանելու համար»: Նա նաեւ հիշեց, որ մարտի մեկի ցերեկը նա իրադրությունների վայրից եկավ ԱԺ, որտեղ Լարիսա Ալավերդյանի հետ միասին որոշեցին զանգահարել Սերժ Սարգսյանին, որպեսզի նա զորքը չբերի մայրաքաղաք. «Իսկ նա ասաց` արդեն ուշ է»։