Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թիվ մեկ խնդիրը՝ անբարեխիղճ շինարարական ընկերություններն են. նախարար

Մշակույթ
Ruzanna.Still054

Պետական բյուջեի միջոցներով այս տարի կիրականացվեն հուշարձանների ոչ միայն վերականգնողական և նախագծման աշխատանքներ, այլև հնավայրերի ուսումնասիրություններ և պեղումներ։ Դվինի պեղումների ընթացքի, արշավախմբի աշխատանքների մասին կնկարահանվի փաստագրական հեռուստասերիալ։ Հետաքրքագույն կառույց է բացվել Արտաշատ պատմական մայրաքաղաքի պեղումների ժամանակ՝ տաք հատակով բաղնիքը, իր չափերով Գառնիի բաղնիքից մոտ տաս անգամ մեծ։ Իննը սրահ և  արտառոց խճանկար, որի կրկնօրինակը նախատեսված է պատվիրել Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրելու համար։ Շինարարական աշխատանքների թերևս ամենամեծ դժվարությունը, մշակույթի նախարարի խոսքով, բարձրակարգ մասնագետների պակասն է և շինարարական կազմակերպությւնների հաճախ անփույթ և ոչ բարեխիղճ մոտեցումն է։ Թե ինչպես այս տարի կընթանան նախատեսված պատմական հուշարձանների վերականգնողական աշխատանքները, հնարավոր կլինի ծանոթանալ տեղադրված առցանց տեսախցիկների միջոցով։ Սա մրցույթը շահած շինարարական կազմակերպությունների առջև դրված հիմնական պահանջներից մեկն է։