Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օպտիմալացումն արդարացված է. կա դպրոց, որտեղ սովորում է ընդամենը 1 աշակերտ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Davit-Loqyan

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ասուլիսով ամփոփեց 2017թ.-ի գործունեությունն ու 2018թ. ծրագրերը: Ըստ պարոն Լոքյանի՝ օպտիմալացմամբ ՀՀ կառավարությունը բարձրացնում է կառավարման արդյունավետությունը համայնքներում և ծախսերը դարձնում առավել նպատակային: Նա համամիտ չէ այն կարծիքին, որ օպտիմալացմամբ մեծանում է արտագաղթը: Նախարարը բերեց օրինակներ, ըստ որոնց՝ օպտիմալացումն արդարացված է. կա դպրոց, որտեղ սովորում է ընդամենը 1 աշակերտ, նրան այլ դպրոց տեղափոխելու ֆինանսավորումն ավելի էժան է պետության համար, քան 1 դպրոց պահելը, կամ՝ 5 աշակերտ ունեցող դպրոցն ունի 4 մանկավարժ: Ինչպե՞ս կարող է 4 մանկավարժն ապահովել 11 առարկայի ուսուցումը: Սյունիքի մարզում կա համայնք՝ 9 բնակիչներով, ովքեր ամռանն այդտեղ մեղուներ են պահում, հող մշակում, բայց մշտապես բնակվում են Ագարակ քաղաքում: Պարոն Լոքյանը արդարացված է համարում, օրինակ, 1 համայնքի 2-3 դպրոցը միավորելը, փոխարենը խնայված ֆինանսական միջոցներով աշխատանքի ընդունել կադրեր, որոնք խիստ անհրաժեշտ են համայնքին, օրինակ՝ անասնաբույժ: Նախարարն ասում է, որ ՀՀ շատ համայնքներ այսօր չունեն նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Մինչև 2022 թ. պլանավորել են Հայաստանի բոլոր բնակավայրերում ունենալ նախադպրոցական կրթություն: Պարոն Լոքյանը ներկայացրեց նաև այն դրամաշնորհային ծրագրերը, որոնք իրականացվել են հանրապետությունում: Դրանք տարաբնույթ են եղել և ընդհանուր առմամբ կազմել են 30-35 մլն դոլար: