Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ նախագահը հանձնաժողովի կասեցման հրաման տվեց. փաստահավաք խմբի անդամ (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled2-8

ԱԺ-ում «2008թ. մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ» խորհրդարանական լսումներին «Մարտի 1, 2-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի» անդամ Անդրանիկ Քոչարյանը մանրամասն ներկայացրեց այն փաստերը, որոնք եղել են իրենց ձեռքի տակ եւ այն աշխատանքները, որոնք իրենք կատարել են. «Արդյունքում ես եւ Սեդա Սաֆարյանը հասցրինք ներկայացնել ամբողջական զեկույց։ Հանձնաժողովի մյուս անդամները էլ չէին գալիս հանձնաժողովի նիստերին, մինչդեռ մենք երկուսով գալիս էինք եւ մի օր ԱԺ անվտանգություն աշխատակիցները տարածք չթողեցին մեզ, թեեւ մենք շարունակեցինք գալ ու աշխատել։ Էլ չսկսեցինք գալ միայն այն բանից հետո, երբ ՀՀ նախագահը հանձնաժողովի կասեցման հրաման տվեց։ Դրանից հետո մենք եւս 4 զեկույց հրապարակեցինք»: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նրանից հետաքրքրվեց. «Պարոն Քոչարյան, դուք հետո հնարավորություն ունեցե՞լ եք տեսնելու` ձեր փաստերի ամբողջականությունն ինչպիսին է. ես արխիվում աշխատել եմ ու գիտեմ, թե ինչպես են փաստաթղթերն անհետանում։ Գոնե պատճեններն ունե՞ք, որ այդ համեմատությունն անեք»: Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ բոլոր փաստաթղթերը փաստահավաք խմբի չհրկիզվող պահարանում է ու դրանք, ըստ ընթացակարգի, խմբի ղեկավար Սամվել Նիկոյանը պետք է նախաքննական մարմնին փոխանցած լիներ. «Անհրաժեշտության դեպքում բազմաթիվ նյութեր հնարավոր է վերականգնել»: Մարտի մեկի զոհերից Գոռ Ալոյանի հայրը` Սարգիս Քլոյանը, նրան հարց ուղղելով, նշեց, որ ԱԱԾ-ն բոլոր բժիշկներին հրավիրել ու ասել է, որ արյուն կուտակեն. «Ստացվում է` արդեն գիտեին, որ զոհեր են լինելու»: Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ դա բնական գործընթաց էր, քանի որ դեպքերի զարգացումները դրան էին գնում` հիվանդանոցները պետք է պատրաստ լինեին ամեն ինչի։