Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը դեռեւս աչքի չի ընկնում կայուն խաղով

Սպորտ
sport-miki-1-2

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ թիմի նորեկ Հենրիխ Մխիթարյանը դեռեւս չի հարմարվել իր նոր տեղում: «Նա բավական ջանադրաբար է աշխատում մարզումների ժամանակ: Անցած շաբաթ մեծ ներդրում ունեցավ «Էրստերսունդի» հետ առաջին խաղում: Նա չնայած կամաց-կամաց է հարմարվում թիմին,  սակայն ընդհանուր առմամբ լավ տպավորություն թողեց նաեւ պատասխան խաղում», - Եվրոպայի լիգայի «Արսենալ» - «Էստերսունդ» հետխաղյա մամուլի ասուլիսին ասել է ֆրանսիացի մասնագետը: Անգլիական լրատվամիջողները տարբեր գնահատականներ են տվել մեր ֆուտբոլիստի խաղին: Օրինակ՝ gazette.co.uk-ը նշանակել է 5 բալ, նշելով, որ Հենրիխ Մխիթարյանն այնքան էլ հաջող չի խլել գնդակը«Յորկ Սիթիի» նախկին պաշտպան Ջեյմի Հոփքաթից: Allarsenal.com-ը նշել է, որ հայ ֆուտբոլիստն այնքան էլ ակտիվ չի գործում, երբ թիմի կազմում բացակայում է Մեսութ Օզիլը: Կայքը Հենրիխի խաղը գնահատել է 4 բալով: Football London-ի փորձագետների կարծիքով Հենրիխ Մխիթարյանը իր տեղում չէր խաղում, ինչի պատճառով հաճախ էր գնդակ կորցնում եւ  չէր կարողանում վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասին: Լրատվամիջողը 5 բալանոց համակարգով մեր ֆուտբոլիստին տվել է 3 գնահատական: