Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետական ահաբեկչություն էր այն, ինչ տեղի ունեցավ այդ ժամանակի ընդդիմության նկատմամբ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled1-12

ԱԺ-ում «2008թ. մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ» խորհրդարանական լսումներին ՀՀ գլխավոր դատախազության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչության պետ տեղակալ Կարեն Բիշարյանը ներկայացրեց մարտի մեկի իրադարձությունների` իրենց ունեցած փաստերը։ Նա` իր ելույթի համար նախատեսված 10 րոպեն սպառել էր, սակայն նա իր խոսքը դեռ չէր ավարտել։ Ելք խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կոչ արեց ավելացնել ժամանակակը, որ լսեն նրան մինչեւ վերջ։ «Ինչ կարիք կա, երբ նա ասում է այն նույն բաները, ինչ լսում ենք 10 տարի շարունակ»,-արձագանքեց նիստը վարող Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` այնուամենայնիվ, ավելացնելով ժամանակը։ Ելույթ ունեցավ Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` նշելով. «Այդ օրվա իշխանություններն են համար առաջին պատասխանատուները, որ մարտի մեկի գործը այն նույն փուլում է, ինչ եղել է 10 տարի առաջ։ Ոչ մեկ դեռ պատասխանատվության չի ենթարկվել նրա համար, թե ինչու առանց համապատասխան օրենքի հայտարարվեց արտակարգ իրադրություն երկրում»: Այնուհետեւ, նա սկսեց մեկ առ մեկ թվարկել այն պաշտոնյաների անունները, որոնք են եղել այդ օրվա իշխանություններն ու անմիջական հրաման տվողները. «Միքայել Հարությունյան, Սեյրան Օհանյան, Ռոբերտ Քոչարյան, Յուրի Խաչատուրով, Վլադիմիր Գասպարյան, Աղվան Հովսեփյան, Հայկ Հարությունյան, Գորիկ Հակոբյան` կապ չունի, որ նա մահացել է հիմա, պետք է քննվի։ Նրանց անմիջական հրամանով է ամեն ինչ կատարվել է։ Իրավական գնահատական պետք է տրվի նրանց հրամանների համար, որոնց արդյունքում տասը զոհ եղավ։ Այս առումով գործ չի հարուցվել։ Պետական ահաբեկչություն էր այն, ինչ տեղի ունեցավ այդ ժամանակի ընդդիմության նկատմամբ։ Սերժ Սարգսյանն ուղղակի պատասխանատվություն է կրում` այդ օրերի մասին իրավական գնահատական չտալու համար, ջանք չի գործադրում այդ առումով։ Ինչ խղճով, ամոթի մասին է խոսքը, Սերժ Սարգսյանը մի երկրում նախագահ է եղել, որտեղ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ նման հետապնդում եղավ։ Աճպարարություն է»: