Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աթլետիկ» - «Սպարտակ» խաղից առաջ ոստիկան է մահացել՝ ֆաների ընդհարման արդյունքում (տեսանյութ)

Սպորտ
sport-fanat

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի «Աթլետիկ» - «Սպարտակ» խաղից առաջ ռուս երկրպագուների կողմից հրահրած անկարգությունների պատճառով մեկ ոստիկան է մահացել: Այդ մասին հայտնում են իսպանական կայքերը: «Սպարտակի» ֆանատները հանդիպումից առաջ երթ են կազմակերպել Բիլբաոյի փողոցներում, իսկ երբ մոտեցել են մարզադաշտին, նրանցից մոտ 100 հոգի հարձակվել են «Աթլետիկի» երկրպագուների եւ իրավապահների վրա, նրանց վրա նետելով պայթուցիկներ եւ ճայթրուկներ: Ընդհարման արդյունքում ոստիկաններից մեկը սրտի կաթված է ստացել, որը հետո մահացել է հիվանդանոցում: Մեկ իրավապահ վնասվածքներ է ստացել: «Սպարտակի» 5 ֆանատներ ձերբակալվել են: Ռուսական կայքերը նշում են, որ ընդհարումը հրահրել են «Աթլետիկի» երկրպագուները, որոնք ռուսաստանցի ֆաներին ֆաշիստ են անվանել: