Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ լսումներին ներկա են Մարտի 1-ի 10 զոհերի ծնողները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
28059172_10211458986453292_3648064763100621285_n

ԱԺ-ում անցկացվում են լսումներ «2008թ. մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ»։ Լսումները հրավիրել է Ելք խմբակցությունը։ Նիստերի դահլիճը լեփ-լեցուն է։ Այստեղ են նաեւ մարտի մեկի 10 զոհերի ծնողները։ Նիստը վարող Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախ ներողություն խնդրեց` նիստը մոտ կես ժամ ուշ սկսելու համար. «Ինչ-ինչ պատճառներով ինչ-որ ծառայություն թույլ չի տալիս, որ Վարդգես Գասպարիին ներկա լինի նիստին։ Սա անհանդուրժելի է»: Լսումների մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 10 զոհերի հիշատակը։ Այնուհետեւ, Նիկոլ Փաշինյանը ընթերցեց իրենց հայտարարության տեքստը, որը ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել։