Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Լ. Պետրոսյանը երրորդ հաղթանակը տարավ «Աերոֆլոտ Օփենում»

Սպորտ
a1chess-moskva-1-1

Այսօր շախմատի «Աերոֆլոտ Օփեն» մրցաշարի 3-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Լ. Պետրոսյանը երրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց եւ պահպանեց առաջատարի իր դիրքերը: Մեր շախմատիստը սպիտակ խաղաքարերով պարզապես ջախջախեց հնդիկ գրոսմայստեր Սետուրամանին: Նա այժմ 3-ական միավորով առաջին երկու հորիզոնականները բաժանում է մոլդովացի Վիկտոր Բոլոգանի հետ: Վաղը նախատեսված 4-րդ տուրում Տիգրան Լ. Պետրոսյանը կհանդիպի հենց իր գլխավոր մրցակցի հետ:   Մեր մյուս շախմատիստները չկարողացան հաղթանակ տանել եւ բարելավել մրցաշարային գործերը: Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը եւ Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ Արման Միքայելյանն ու Շանթ Սարգսյանը պարտություն կրեցին: