Ծախսվեց 60 մլն դրամ, բայց կապույտ վառելիքն այդպես էլ Այրում չմտավ (տեսանյութ)

Այրումի գազիֆիկացման ուղղությամբ առաջին քայլերը դեռևս 2008-ին են մեկնարկել: Մեծ և Փոքր Այրում բնակավայրերի գազիֆիկացման նպատակով Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի ծրագրով 30 մլն դրամի ներդրում է արվել:

Երկրորդ փուլով 2012-ին նախատեսվում էր ծրագիրն ավարտին  հասցնել ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության ևս 30 մլն ներդրումով: Գազատար խողովակները կառուցվեցին, սակայն գազն այդպես էլ չմտավ Այրում:

Մանրամասն՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում: