Հենրիխ Մխիթարյան. «Ինչու՞ ես եւ Օզիլը չենք կարող միասին խաղալ «Արսենալում» (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանը ESPN-ին տված հարցազրույցում ասել է, որ ինքը կարող է հանդէս քալ «Արսենալի» այն կազմում, որտեղ խաղում է նաեւ Մեսութ Օզիլը՝ խոստովանելով, որ չի հասկանում այն մարդկանց, ովքեր կարծում են, որ 11 համարի երկու ֆուտբոլիստների միաժամանակ չեն կարող տեղ ունենալ թիմի հիմնական կազմում:

«Որոշ մարդիկ ասում են, որ մենք չենք կարող խաղալ իրար հետ, սակայն ես չեմ հասկանում այդ մարդկանց: Ես հաճույք եմ ստանում Օզիլի հետ խաղալուց: Նա հիանալի ֆուտբոլիստ է: Ես ավելի եմ բարելավում իմ հմտությունները նրա հետ խաղալիս: Բոլորն էլ գիտեն, թե նա ինչպիսի ֆուտբոլիստ է, գիտեն նրա կարողությունները, հմտությունները:

Եթե մենք անգամ շատ լավ խաղանք իրար հետ, միեւնույն է, միշտ էլ զարգանալու տեղ ունենք: Ի նկատի ունեմ, որ տարբեր ասպեկտներով կարող ենք բարելավվել մեր խաղը, անկախ նրանից, ով է ուժեղ, ով՝ թույլ: Մենք դեռ կատարելագործվելու շատ տեղ ունենք», – ասել է հայազգի ֆուտբոլիստը:

Հենրիխ Մխիթարյանը, որը «Օլդ Թրաֆորդում» անցկացրեց 18 ամիս եւ լքեց  «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն մեծ դեր խաղաց նախանցած  խաղաշրջանում Լիգայի գավաթի եւ Եվրոպայի լիգայի գավաթի նվաճման գործում՝ 63 խաղերում խփելով 13 գոլ, այդ թվում Եվրոպայի լիգայի եզրափակիչում:

«Արսենալ» տեղափոխվելուց հետո Հենրիխ Մխիթարյանը կարծում է, որ իր նոր թիմն ավելի է համապատասխանում իր խաղաոճին, քան Մորինյոյի գլխավորած «Մանչեսթեչ Յունայթեդը»:
«Կլոպի գլխավորությամբ ես հանդես եմ եկել Դորտմունդի «Բորուսիայում»: Նրա թիմը շատ լավ ֆուտբոլ էր ցուցադրում, որը բավականին նման է «Արսենալի» ոճին: Դրա համար ես շատ ուրախ եմ այս ակումբում գտնվելու համար: Ես ավելի շատ սիրում եմ հարձակվել, քան՝ պաշտպանվել: Աշխատում են օգնել թիմին, եւ երբ  «Արսենալը» հարձակվողական ֆուտբոլ է խաղում, ես դա ավելի լավ եմ անում», – խոստովանել է ֆուտբոլիստը:

Հենրիխ Մխիթարյանն այսօր պատրաստվում է Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի  «Էստերսունդի» հետ պատասխան խաղին: Հայ կիսապաշտպանը արդեն հինգ գոլային փոխանցում է կատարել իր նոր խաղընկերներին: Այսօր «Արսենալի» երկրպագուներն արդեն գոլ կամ գոլեր են ակնկալում հայ կիսապաշտպանից: Գլխավորը, սակայն, այն է, որ Հենրիխ Մխիթարյանն աստիճանաբար ինտեգրվում է իր նոր թիմում եւ դառնում է առանցքային դերակատարներից մեկը: