«Տարոն-Ավիա»-ն բացատրում է թռիչքների դադարեցման պատճառը

Ընդամենը 6 ամիս աշխատելուց հետո «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը: «Տարոն-Ավիա»-ի փոխտնօրեն  Տարոն Պապիկյանը «Ա1+» -ի հետ զրույցում նշեց, որ ստեղծված իրավիճակը ժամանակավոր է եւ սեզոնային բնույթ է կրում: Հարցին, թե ե՞րբ կվերականգնվեն չվերթները, Տարոն Պապիկյանը հստակ ոչինչ չասած, միայն ավելացրեց, որ դեռ որոշված չէ:

Վերջին թռիչքը «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը Գյումրիից Մոսկվա իրականացրել է դեկտեմբերի 31-ին, իսկ Երեւանից Մոսկվա՝ նոյեմբերի 14-ին:

Նշենք, որ ժամանակին իր հարցազրույցներից մեկում  «Տարոն-Ավիա» ընկերության գլխավոր տնօրեն Գառնիկ Պապիկյանը վստահություն էր հայտնել, որ կառավարությունը դեմքով շրջվել է դեպի Գյումրի, եւ ներդրողների համար սա ոչ միայն տեսանելի է, այլեւ նպաստավոր: