Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչքան էլ փորձում ենք զիթենու ճյուղը դնել բորենու բերանը, նա խաղաղության աղավնի չի դառնում»

Քաղաքականություն
Untitled4-6

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Սումգայիթյան ջարդեր: Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումներին այսօր «Սովորական ցեղասպանություն» ծրագրի համակարգող Մարինա Գրիգորյանը կոնկրետ փաստեր ներկայացրեց Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ: Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր ելույթում հայտարարեց, որ մի խումբ իրավաբաններով ու իրավապաշտպաններով դիմել են Եվրադատարան՝ Սումգայիթյան ջարդերից փրկվածների իրավունքների պաշտպանության հարցով: Արցախի հանրապետության արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանն իր ելույթում հայտարարեց. «Իմ սրտի միջով են անցել Սումգայիթյան ջարդերը: Նոր Նախիջեւան էր սպասվում Արցախին, բայց զարթնեց Արցախը՝ իր մեջ կուտակելով ամբողջ ընդվզումը՝ իր ինքնիությունը ճանաչող ազգի: Ինչքան էլ փորձում ենք զիթենու ճյուղը դնել բորենու բերանը, նա խաղաղության աղավնի չի դառնում: Արցախն իմ անունն է, Հայաստանն՝ իմ ազգանունը»: