Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարարտանյութը եւ դիզվառելիքը կսուբսիդավորվեն

Քաղաքականություն
f56ab246c0e10d_56ab246c0e14b.thumb_

Գյուղացին դիզելային վառելիքը կգնի վաճառվող գնից 60 դրամ ցածր գնով:  Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գնե­րով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրին: Ծրագրով սուբսիդավորվում է գյուղացիական տնտեսությունների կողմից ձեռքբերվող դիզելային վառելիքի գինը: Որպես սուբսիդիա մատակարարին տրամադրվելու է մինչեւ 360 միլիոն դրամ : Նախատեսվում այսպես սուբսիդավորել 6 միլիոն լիտր դիզելային վառելիք:   Պարարտանյութի ձեռք բերման համար էլ 285 միլիոն դրամի սուբսիդավորում կտրամադրվի: ֆոսֆորական պարարտանյութի դեպքում կսուբսիդավորվի 6000 դրամը, որի դեպքում պարարտանյութը գյուղացիները ձեռք կբերեն 1 պարկը 7 հազար դրամով: Կալիումական պարարտանյութի գնից կսուբսիդավորվի 3500 դրամը, որի դեպքում գյուղացիները պարարտանյութը կգնեն 1 պարկը 7 հազար դրամով: Որոշման նախագիծը կառավարությունում ներկայացրեց Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: