Ֆլորիդայի հրաձգությունից հետո Թրամփը առաջարկել է զինել ուսուցիչներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, լսելով մի շարք մարդկանց հուզիչ պատմությունները, առաջարկել է ուսուցիչներին զինել իրենց իսկ ինքնապաշտպանության համար:

«Սա միանշանակ  հօգուտ կլինի այն մարդկանց, որոնց վրա հարձակում կգործեն: Զենքին ավելի լավ տիրապետելու համար նրանք հատուկ դասընթացների կհաճախեն»,-ասել է  Թրամփը:

Հանթեր Փոլաքը՝ տուժած Մեդոու Փոլաքի եղբայրներից մեկը, իր խոսքում նշել է. «Ես կողմ եմ  Փրամփի որոշմանը, ես կորցրել եմ քրոջս: Եվ ինչպես պարոն Թրամփը նշեց, եթե դուք կարողանայիք զինել ուսուցիչներից գոնե 20 %-ին, ապա իրավիճակը լրիվ այլ կլիներ: Միակ հնարավոր տարբերակը այն կլինի, որ ամբողջ տարվա ընթացքում դպրոցում լինեն զինված մարդիկ, ովքեր կհսկեն դասարանները:»

Բայց ոչ բոլորն են  հավանություն տալիս Թրամփի գաղափարին:

 Այս միջադեպը տեղի է ունեցել Սպիտակ տանը, որտեղ ԱՄՆ նախագահի հետ հանդիպման եկած  ուսանողներն ու նրանց ծնողները պահանջել են հարցը լուծել զենքի միջոցով: Նախագահը խոստացել է աջակցել նրանց և  հնարավորինս արագ լուծում գտնել հարցում:

Աղբյուրն՝ այստեղ