Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կազմակերպված հանցագործություն է տեղի ունեցել. «Աշտարակ կաթ»-ից տուժածներ (տեսանյութ)

Հասարակություն
akcia-3

«Աշտարակ կաթ» ընկերությունից տուժած քաղաքացիներն այսօր հավաքվել են կառավարության դիմաց։ Նրանք նշում են, որ մոտ մեկ տարի առանց հաշիվ-ապրանքագրի կանխիկ գումար մուծելով կաթնամթերք են ստացել «Աշտարակ կաթի» առաքիչներից, սակայն հիմա պարզվել է, որ կեղծ գործարք է տեղի ունեցել։ Սնանկության գործով կառավարիչը դիմել է դատարան և մոտ 40 տնտեսվարողներից պահանջում է կես մլն-ից, մինչև 4 մլն դրամ գումար։ Տնտեսվարողները հայտարարում են, որ կազմակերպված հանցագործություն է տեղի ունեցել և իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի խաբեությունը բացահայտվի։