Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գերմանական կվինտետը» Արամ Աբրահամյանի մեկնաբանությամբ (տեսանյութ)

Մշակույթ
aram-1

19-րդ դարի գերմանական մշակույթը ներկայացնող հինգ մեծանուն կոմպոզիտորների՝ Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Բրամսի և Բրուքների կյանքին և ստեղծագործությանը այսուհետ կարող ենք ծանոթանալ լրագրող, երաժշտագետ Արամ Աբրահամյանի «Գերմնական Քվինտետ» գրքի միջոցով։ ։ «Գիրք գրելը այս ֆորմատով, այս մատուցմամբ էլի լրագրություն է, պարզապես լրագրություն, որը պատմում է պատմություն այն առարկաների մասին, որոնք ես լավ գիտեմ, այսինքն ես դարձյալ շարունակում եմ որպես լրագրող աշխատել»,- ասում է Արամ Աբրահամյանը։   Գրքի շնորհադեսը տեղի ունեցավ Կոմիտասի անվան թանգարանում։ Այն  գիրք չէ կոմպոզիտորների կյանքի և ստեղծագործությունների մասին ։ «Ես հավակնում եմ ցույց տալ, թե ինչպես է մարդը հավակնում կամ հակադրվում միկջավայրին, մարդու և նրա ժամանակի ներդաշնակությունը կամ ոչ ներդաշնակությունը»,- նշում է հեղինակը։ Գրքի խմբագիր Սեդա Շեյրանյանը   կարծում է, որ գիրքը կհետաքրքրի նաեւ գերմանացի ընթերցողին։ Թեեւ այն դեռ  հայերեն է։ Հեղինակը փորձել է անդրադառնալ  հանճարեղ երաժիշտների այսպես ասած ոչ այնքան հայտնի և հաջողված գործերին։ Արամ Աբրահամյանը ավելացնում է, որ գիրքը կհամարի հաջողված, եթե այն  ընթերցողին դրդի  ունկնդրել այդ կոմպոզիտորներին