Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1-ի գործերը չեն վերաբացվելու՝ անհնար է. Գեւորգ Կոստանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
pashinyan

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը  մերժեց  «Ելք» խմբակցության ներկայացրած «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» հայտարարության  նախագիծը:  «Ելք»-ը  պահանջում է  պատժել  Մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունների կազմակերպիչներին: «Մինչև հիմա սպանությունների հանգամանքները բացահայտված չեն, հարազատներին փոխհատուցում մինչև հիմա չի տրվել: Իրավապահներն անընդհատ խոստանում են բացահայտել սպանությունները, սակայն արդյունք չկա», ասում է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:  ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանն անդրադարձավ նախագծի այն կետին, որով առաջարկվում է Մարտի 1-ի  գործով կալանավորված, դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել։ «Գործը վերաբացվում է 2 հիմքով՝ նոր հանգամանքի եւ նոր երեւան եկած հանգամանքի, քանի այդ հիմքերը չկան , գործերը չեն վերաբացվելու: Անհնար է»: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝  քաղաքական և նույնիսկ իրավական կամքի առկայության պարագայում կարելի է վերաբացել գործերը։ «Ելք»-ը այս կերպ Հայաստանի վարկանիշն է փրկում։  «Սրա տակ թաքնված է հետեւյալը, որ ժողովուրդ ջան, հիմա այս բոլոր գործերը գնալու են ՄԻԵԴ ու ամբողջ ազգով գոռալու են՝ վա՜յ, նանի ջան, էս ինչ եղավ, բա հիմա էս փողերը ո՞վ տալու, խի՞ է տալու, բա ո՞ր դատավորին բռնենք պատժենք, ում խարակիրի անենք, ում անարգանքի սյունին գամենք: Ասում ենք՝ թող Հայաստանի Հանրապետությունը սոխի անեկդոտի հերոսի նման իրեն չպահի, այդ անեկդոտը չգիտե՞ք»:  Գեւորգ Կոստանյանը փորձեց կանխել, որ Փաշինյանը չպատմի այդ անեկդոտը եւ լքեց հանձնաժողովի նիստը, վերադարձավ միայն անեկդոտից հետո:   «Այն, որ մարտի 1-ի իրադարձությունները մեզ համար մտահոգիչ են, իսկ դրա առաջացման հիմքերն ու պատճառները բացահայտելն ու վերացնելը` առաջնահերթ խնդիր, չի քննարկվում: Սակայն ես չեմ կարծում, որ այս հայտարարության նախագիծը, որը ներկայացրել է «Ելք» խմբակցությունը, միտված է այդ խնդիրների լուծմանը»:   «Ելք» խմբակցության ներկայացրած  փաստաթղթին  դեմ քվերակցեին  Հանրապետական և Դաշնակցություն խմբակցության պատգամավորները։  Իսկ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները քվեարկեցին ձեռնպահ։