Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» սանի հետ

Սպորտ
sport-alashkert-sunny

Երեւանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հերթական ձեռքբերումն է կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմ է տեղափոխվել սլովենական «Մարիբորի» հարձակվող Սանի Օմորեջին: Համաձայնագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: 29-ամյա նիգերիացին առաջին քայլերը ֆուտբոլում կատարել է Իսպանիայում: Նա երկու տարի անցկացրել է Մադրիդի «Ռեալի» ակադեմիայում: Պրոֆեսիոնալ կարիերան Սանի Օմորեջին սկսել է «Նումանսիայում», այնուհետև հանդես է եկել իսպանական մի քանի ակումբներում: Այնուհետեւ տաղափոխվել է Սլովենիա, նախ «Ցելյե», ապա «Մարիբոր» ակումբ: Վերջին շրջանում նա վարձավճարով հանդես էր գալիս Իսրայելի «Հապոել» (Քֆար Սաբա) թիմում: Սանի Օմորեջին արդեն միացել է «Ալաշկերտին» եւ մասնակցում է Բելեկում ընթացող ուսումնամարզական հավաքին: