Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունն իր ոտքը գործարանից չպետք է քաշեր. տնօրեն (տեսանյութ)

Տնտեսություն
qarakert-gorcaran

Արմավիրի մարզում 30 տարի չշահագործվող «Քարակերտ» քարաձուլման գործարանում կա վառարան, որը  կարող է 34 տոննա բազալտ  հալեցնել: «Ամբողջ Եվրոպայում չկա այդպիսին, ոնց կարելի է ունենալ այդպիսի վառարան, բայց ոչ մի նախարար չգա տեսնի: Այս իշխանությունները բանիմաց քաղաքականություն չեն վարում: Պարոն վարչապետը երբ եկավ, ասում էր, պետք է գործարարի ձեռքից բռնենք եւ տանենք, դե արի ձեռքս բռնի վարչապետ, ի՞նչի չես գալիս, նայես»,- ասում է «Քարակերտ» գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Գեւորգյանը: Նա կարծում է, որ այսպիսի սարքավորման պարագայում  կառավարության դիրքորոշումն այլ պետք է լիներ։ «Կառավարությունը պետք է իր ոտքը իմ գործարանից չքաշեր»: Հանրային խոհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն այսօր քննարկում էր կազմակերպել՝ քարաձուլարանի վերագործարկման հնարավորությունների հարցը քննարկելու համար:    «Ահագին գործ կա սարքավորումների վրա անելու, բայց արժի ծախսել, որովհետեւ նույն տիպի, եթե փորձենք գործարան սարքել, շատ թանկ կնստի»,- ասում է  հանձնաժողովի փորձագետ  Գագիկ Դոլունցը: Հանրային խորհրդի անդամները կարծում են, որ գործարանի վերագործարկումը շահավետ կլինի մեր երկրի համար։ Գործարանի 50  տոկոսի  բաժնետեր Սուրեն Գեւորգյանը նաեւ նկատում է՝  բոլոր հնարավորությունները կան պեռլիտե ջերմամեկուսիչ արտադրելու։    Գործարարը  հաշվարկել է՝ 5 մլն դոլար ներդնելուց հետո կարող է լինել 100 մլն դոլարի տարեկան շրջանառություն: 30 տարի չշահագործվող «Քարակերտ» քարաձուլման գործարանը երեք տարի առաջ գնահատվել է 180մլն դոլար:  Սակայն վարկ գործարանին չի տրամադրվում, բանկերը գումար են հատկացնում  միայն աշխատող գործարաններին: