Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

27 խմբում ընդգրկված 90 գիտնականներ դրամաշնորհներ ստացան (տեսանյութ)

Հասարակություն
krtatoshak

Երբ պետբյուջեով նվազում են գիտության եւ կրթության ոլորտին տրամադրվող գումարները, երիտասարդ գիտնականները մնում են դրամաշնորհների հույսին: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող, ֆիզիկոս Ջանիկ Սևոյանը իր չորս ընկերների հետ մշակել է մի ծրագիր, որով արևային էներգիայի ստացումը հինգ տոկոսով ավելի արդյունավետ է ստացվում հատուկ պանելների միջոցով։ Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո գործող Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի՝ ANSEF –ի կողմից տրամադրած դրամաշնորհով նա կկարողանա իրագործել այդ: Երևանի պետական համալսարանի դասախոս, լեզվաբան Մարատ Յավրումյանը արդեն երկրորդ տարին է  դրամաշնորհի միջոցով կարողանում է շարունակել իր ուսումնասիրությունները լեզվաբանության և ինֆորմատիկայի խաչմերուկում։  «Կարելի է երկար տարիներ ծրագրել գործընկերների հետ, կազմավորել խումբ, որը հաճույքով կաշխատի այդ ոլորտում և հանկարծ հայտնվում է մի ծրագիր, որը ձեր երազանքը դարձնում է իրականություն։ Առաջին անգամ ժամանակակից գրական արևելահայերենի համար, մենք կունենանք շարահյուսական ծառերի շտեմարան, ինչն է հետաքրքիր, որ այսպիսի շտամարաններ կան աշխարհի բոլոր լեզուների համար»,- ասում է Մարատ Յավրումյանը։ Երիտասարդ գիտնականները իրենց հետազոտական աշխատանքները կատարում են խմբով։ Տրամադրվող դրամաշնորհների միջոցով հետազոտող խումբը ֆինանսական հնարավորություն է ստանում իրագործելու մինչ այդ ներկայացրած ծրագիրը։ Այսօր 27 խմբում ընդգրկված 90 գիտնականներ դրամաշնորհներ ստացան։ Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը 18 տարիների ընթացքում դրամաշնորհներ է տրամադրել 461 գիտական խմբի։