Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե պատերազմ լինի, Ադրբեջանը կվերանա. Աշոտ Մանուչարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Ashot-Manucharyan

Եթե պատերազմ սկսվի, Ադրբեջանն այլևս գոյություն չի ունենա: Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց քաղաքական, հասարակական գործիչ Աշոտ Մանուչարյանը: «Ադրբեջանական բանակը հասցված է բարձրագույն մակարդակի նաև կառավարման տեսակետից: Մյուս կողմից էլ մեծացնում են ատելության աստիճանը, որպեսզի կամուրջները այրված լինեն , որպեսզի, որ վայրկյանին կոճակը սեղմեն պատերազմը բռնկվի»: Ըստ Աշոտ Մանուչարյանի՝ պատերազմ չի սկսվում, որովհետև Ադրբեջանը ցանկանում է զերծ մնալ հետագա խնդիրներից: «Հիմա պատերազմը չի բռնկվում ոչ թե այն պատճառով, որ եռանախագահներն են պահում, այլ գործում է բռնի, ուժային զգուշացումը Ադրբեջանին: Ադրբեջանը դրա հետևում տեսնում է նաև Թրամփի և այլ ուժերի պահանջը: Նա կունենա խնդիրներ այդ հատվածներում: Պահող համակարգերը սրանք են: Եթե պատերազմ սկսվի, ես չեմ կարծում, որ այլևս գոյություն ունենա Ադրբեջան անվանումով պետություն: Այն վերածվելու է լրիվ այլ միավորման, որն այլևս այդպիսի վտանգներ չի ներկայացնի»: Անդրադառնալով Ալիևի՝ Երևանը գրավելու մասին խոսքերին քաղաքական գործիչը նշում է. «Այդ հայտարարությունը կատարվել է, որպեսզի հետ գնալու ճանապարհ չլինի, ատելությունը հասնի գագաթնակետին և թիրախավորեն այստեղ ապրող ողջ հայությանը, այլ ոչ միայն Ղարաբաղի հայերին»: